loader
Արթիկում ևս Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից կզրկեն

Արթիկում ևս Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից կզրկեն

Վաղը Շիրակի մարզում ՀՀԿ ղեկավար, ԵԿՄ վարչության անդամ Մանվել Գրիգորյանին կզրկեն Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից: Պատգամավորի առանձնատներում ԱԱԾ-ի բացահայտումներից հետո Արթիկի ավագանին արտահերթ նիստ անցկացնելու պահանջով դիմել է համայնքապետարան. տեղեկություն ունեին, որ 2006 թվականին Մանվել Գրիգորյանին նաև իրենց քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում էին շնորհել:

Համայնքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը Հայաստան 24-ի զրույցում տեղեկացրեց, որ ունեցած տեղեկատվությունն արխիվներում հաստատվել է, վաղն արտահերթ նիստ են անցակցնելու և 12 տարի առաջ կայացրած որոշումն ուժը կորցրած են ճանաչելու:

Արցախյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ օգնություն ուղարկելու գործում Արթիկը ևս մասնակցություն է ունեցել: Դպրոցականները նաև այստեղից են ոգեշնչող նամակներ ու քաղցրավենիք ուղարկել հակառակորդի հետ կռիվ տվող զինվորին: Արտակ Հարությունյանին ամեն օր տասնյակ արթիկցիներ են դիմում և խնդրում, որ Մանվել Գրիգորյանի անունը չկապվի իրենց քաղաքի հետ:

«2016 թվականին ավագանու անդամ եմ եղել, ես էլ եմ նախաձեռնել, որ մեր օգնությունը ցույց տանք զինվորին ու հիմա տեսնում ենք, որ տեղ չի հասել: Նամակներ էլ ենք ուղարկել, այլ ապրանքներ էլ: Իմ էրեխեքն էլ են իրեր ուղարկել զինվորին: Ավելի շատ ծանր են տարել, որ նամակները տեղ չի հասել»,- ասաց Արթիկի քաղաքապետի տեղակալը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս