loader
Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահ դառնալու ցանկություն ունի

Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահ դառնալու ցանկություն ունի

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ցանկություն ունի առաջադրվելու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Ֆեդերացիայի հետ կապված, երևի թե, կքննարկենք: Չեմ ասի՝ կհրաժարվեմ: Կքննարկենք ու առաջիկա օրերին կասենք: Ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնը զբաղեցնելու վերջնական որոշում դեռևս չունեմ, չեմ թաքցնում` ունեմ ցանկություն: Եթե ակումբները կցանկանան միասնական թեկնածու առաջադրել և կառաջարկեն ինձ, ես կհամաձայնեմ»,- ասաց ԱԱԾ պետը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերին նախատեսված են ՀՖՖ նախագահի ընտրությունները։ Օրեր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ եթե ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ինքը չի առաջադրվի։

Հարցին՝ Ռուբեն Հայրապետյանի բիզնեսներում ստուգումներ եղե՞լ են, Վանեցյանն ասաց՝ ոչ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս