loader
Աշակերտների մի մասը 2 օր է՝ դասի չի նստում. դասադուլ՝ Զանգակատուն գյուղում

Աշակերտների մի մասը 2 օր է՝ դասի չի նստում. դասադուլ՝ Զանգակատուն գյուղում

Արդեն երկու օր է՝ Արարատի մարզի Զանգակատուն համայնքի դպրոցում աշակերտները դասադուլ են անում: Երեկվանից երեխաների գրեթե 70 տոկոսը դասի չի նստում: Ծնողները բողոքում են, որ տնօրենը չարաշահում է պաշտոնեական դիրքը՝ այն ծառայեցնելով անձնական նպատակներին:

Նրանք նշում են, որ տնօրենն իր ազգականներին է տեղավորել դպրոցում: Դասադուլ հայտարարած աշակերտներն ու ծնողները պահանջում են դպրոցի տնօրեն Թամարա Հովհաննիսյանի հրաժարականը: Տնօրենը զարմացած է, թե ինչո՞ւ է իր դեմ բունտ հասունացել: Նրա խոսքով՝ իր աշխատանքային գործունեությամբ չի արել մի բան, որ ըմբոստության կբերեր:

Հայաստան 24-ի հետ զրույցում իր հասցեին հնչող մեղադրանքների մասին ասաց, որ բարեկամներն իր՝ տնօրեն նշանակվելուց առաջ են աշխատանքի ընդունվել: Իսկ Թամարա Հովհաննիսյանը տնօրենի աթոռին է արդեն 15 տարի:

«Չեմ թաքցնում՝ բարեկամներ շատ ունեմ: Մի հավաքարար է ընդամենն իմ օրոք ընդունվել և վերջ»,- շեշտեց նա:

Դպրոցում դասադուլերի վերաբերյալ տնօրեն Թամարա Հովհաննիսյանը նշեց, որ ծնողներն իրեն ոչ մի պարզաբանում չեն տվել։

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս