loader
Աշխատակիցները փակել են ճանապարհն ու երկաթգիծը. պղնձաձուլարանի աշխատանքը կասեցվել է. լուսանկարներ

Աշխատակիցները փակել են ճանապարհն ու երկաթգիծը. պղնձաձուլարանի աշխատանքը կասեցվել է. լուսանկարներ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Վրաստան միջպետական ճանապարհը և միջպետական երկաթգիծը: Պղնձաձուլարանի աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են, առանց աշխատանքի մնացած աշխատակիցներն էլ բողոքի ակցիա են իրականացնում: «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը երկու օր առաջ դադարեցրել է աշխատանքները:

Գործարանի փակման պատճառն աշխատակիցներին չեն հայտնել: Մի քանի շաբաթ առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գործարանին տուգանել էր շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար: Գործարանը պետք է 380 միլիոն դրամ վճարի: Աշխատակիցները Հայաստան 24-ի հետ զրույցում ասացին, որ հնարավոր է՝ պղնձաձուլական գործարանը փակվում է նրա համար, որ չի կարողանում նման պայմաններում շարունակել աշխատանքը:

Ըստ աշխատակիցների՝ գործարանի փակման պատճառներից մեկն էլ այն կարող է լինել, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ բանկում, և հնարավոր է՝ բանկը վերցնում է գործարանն, ինչպես վարվեց «Թեղուտի» հետ:

Ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր «Թեղուտի» հանքավայրը, որը ևս մտնում էր «Վալլեքս» խմբի մեջ:

Պղձնաձուլարանի աշխատակիցները բողոքում են, որ  շուրջ 700 մարդ գործազուրկ է դառնում, իսկ ընկերության գործունեության դադարեցումը կարող է ժամանակավորապես, բայց և ծանր նստել տնտեսության վրա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս