loader
Աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ. նամակ՝ վարչապետին

Աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ. նամակ՝ վարչապետին

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները հանդես են եկել բաց նամակով՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փակման եզրին կանգնած Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ: Աշխատակիցները չգիտեն, թե ինչ է լինելու իրենց և գործարանի ճակատագիրը:

Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը: Նրանց խոսքով՝ գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու և շրջանների բնակչության արտագաղթ: Ընկերության աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ: Նրանք հայտնում են, որ այսօր արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը: Տեխնոլոգիական առումով վառարանի սառեցումը կառաջացնի վառարանի և ծխատարի ամբողջական համակարգի վթարային իրավիճակ:

«Էյ-Սի-Փի» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվը խնդրում է վարչապետին շուտ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու վերաբերյալ: Իրենց հարցին լուծում չտալու դեպքում Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողությունների:

Հիշեցնենք, որ գործարանր փակման մասին տեղեկանալուց հետո պղձաձուլարանի աշխատակիցները փակել էին միջպետական ճանապարհն ու երկաթգիծը: Երեկ փոխվարչպետ Տիգրան Ավինյանը փակ հանդիպում է ունեցել «Վալլեքս Գրուպ» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանի հետ՝ քննարկելու գործարանի հետագա ճակատագիրը: Հանդիպման մանրամասները հայտնի չեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս