loader
Ավետիսյան. 38 գազալցակայանում խնդիրներ են հայտնաբերվել

Ավետիսյան. 38 գազալցակայանում խնդիրներ են հայտնաբերվել

«2017 թվականի ընթացքում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել թվով 38 տնտեսվարող սուբյեկտի մոտ և բոլորի մոտ հայտնաբերվել է ճնշման խնդիր, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակում 23 սուբյեկտի մոտ է անցկացվել ստուգումներ և դարձյալ նույն խնդիրը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում շատ ավտոմեքենաների վրա անհամապատասխան գազաբալոններ են տեղադրվում:

«Մեզ մոտ գազաբալոնները վկայագրում չեն անցնում, թեպետ այսօրվա օրենքը չի պարտադրում, սակայն ցանկալի է: Օրենսդրական նոր նախաձեռնությամբ այն կդառնա պարտադիր: Շատ մեծ խնդիր է նաև այն, որ շատ գազաբալոններ տեղադրվում են ոչ համապատասխան մասնագետների կողմից: տարիների ընթացքում դրանք մաշվածություն են ձեռք բերում և գազի բարձր ճնշման դեպքում խնդիրներ կարող է առաջացնել»,-ասաց Ավետիսյանը:

Ավետիսյանը նշեց, որ խնդիրը երկու լուծում ունի և այդ իսկ պատճառով հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ:

Առաջինն այն է, որ գազալցակայաններում տեղադրվի ճնշման կարգավորիչներ, որը միացված պետք է լինի սերվերին և 200խ/մ ճնշման դեպքում սերվերին ազդանշան է գնում և համապատասխան աշխատակիցը կամ դա կվերացնի կամ էլ վարչական վարույթ կհարուցի:

Իսկ գազաբալոնների դեպքում, բանախոսի խոսքով, պետք է վկայագրում լինի:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս