loader
Ավետիսյանների սպանությունից անցավ 3 տարի

Ավետիսյանների սպանությունից անցավ 3 տարի

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Սպանվել են տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները։ 

Տեղում սպանվել էին՝

Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),

Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),

Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),

Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),

Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),

Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ)։

2015 թվականի օգոստոսի 12-ին Կայազորային զինվորական դատարանը Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու մասով։

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: 

2017 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել էր Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին: 
Նույն թվականին Պերմյակովը հանձնվեց ռուսական կողմին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս