loader
Ավտովթար Սիսիանում. կա երկու զոհ, զինվորներ չեն տուժել

Ավտովթար Սիսիանում. կա երկու զոհ, զինվորներ չեն տուժել

Սիսիան-Շաքի ավտոճանապարհին այսօր՝ հունվարի 18-ին, տեղի է ունեցել ավտովթար: Ժամը 09։20-ի սահմանում  ավտոճանապարհին բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի եւ Урал մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով «07»-ում գտնվող Արշակ Հովհաննիսյանն ու Մարտիկ Հովհաննիսյանը մահացել են. նրանք հայր և որդի են, իսկ մյուս ուղևորը՝ էլմիրա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։

Урал-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, որով զինվորներ էին տեղափոխվում, զինվորները չեն տուժել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Սիսիանի Ճանշինը, որի պատասխանատուն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանն է, մատը մատին չեն խփել, չեն կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ,ու եթե բարեհաճեին ճանապարհը մշակեին աղ ու ավազով, ապա ողբերգական այս վթարը տեղի չէր ունենա։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս