loader
Ավտովթար Վանաձորում. տոուժել են զինվորականներ

Ավտովթար Վանաձորում. տոուժել են զինվորականներ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում: 

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների և Վանաձորի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի հիվանդանոց: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը զինվորականներ են և վթարի պատճառներից է նաև այն, որ ճանապարհը ամբողջովին եղել է մերկասառույց:

Ամբողջական՝ այստեղ

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս