loader
Ախթալայի ավագանու անդամները կողմ են, որ համայնքն Ազնավուր անվանակոչվի

Ախթալայի ավագանու անդամները կողմ են, որ համայնքն Ազնավուր անվանակոչվի

Ախթալա խոշորացված համայնքի ավագանու անդամները կողմ են մի խումբ արվեստագետների առաջարկությանը, որով ցանկանում են Ախթալան Ազնավուր կոչել: 10 անդամներից 7-ը հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

«Ընդառաջ գնալով մի խումբ մտավորականների հայտարարությանը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ախթալա համայնքը մեծանուն հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին վերանվանել Ազնավուր անունով առաջարկությանը։ Հայտնում ենք, որ ողջունում ենք նախաձեռնությանը և առաջարկում ենք Ազնավուր անվանել Ախթալա խոշորացված համայնքի վարչական անվանումը, որտեղ համայնքի մեջ մտնող բոլոր բնակավայրերը կշարունակեն կրել իրենց ներկայիս անվանունները։ Հայտնում ենք, որ Ախթալա համայնքի առաջիկա ավագանու նիստի ժամանակ սույն հայտարարությանը միացած ավագանու անդամները հանդես կգան համապատասխան նախաձեռնությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մի խումբ հասարակական գործիչներ ու արվեստագետներ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով Ախթալա բնակավայրն անվանափոխել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ: Հայաստան 24-ի հետ զրույցում, սակայն, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը տարակուսել էր, որ արվեստագետներն ինքնագլուխ են որոշում կայացրել, իր ու համայնքի բնակիչների կարծիքը չեն հարցրել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս