loader
Այո, կան ազդակներ, որ խոշորացումը կարող է ստացվել. վարչապետ

Այո, կան ազդակներ, որ խոշորացումը կարող է ստացվել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում անդրադարձել է համայնքների խոշորացմանը: Նիկոլ Փաշինյանն ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ համայնքների խոշորացման հետ կապված կառավարությունն ունի հետևյալ դիրքորոշումը. «Մենք հիմա այս փուլում ունենք բազմաթիվ խոշորացված համայնքներ, ոչ ոք մեր հետևից չի ընկել, եթե նույնիսկ ընկել է, ապա մենք չենք փախչում: Նախ՝ մենք պետք է տեսնենք, թե համայնքների խոշորացման արդյունքներն ինչպիսին են: Մենք ասելով՝ նկատի ունեմ կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, բնակչությունը: Ընդհանրապես լավ պրակտիկա չէ, երբ կառավարությունն առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու, ապացուցելու է ինչ-որ բան անում: Մենք կարող ենք համոզված լինել ինչ-որ հարցում, այդ դեպքում պետք է օգնել, որ բնակիչներն էլ համոզվեն»:

Վարչապետը նշեց, որ այս փուլում միջազգային կառույցների հետ պետք է աշխատել խոշորացված համայնքներում, ցույց տալ իրական արդյունքներ, այլ համայնքներին էլ հրավիրել դրանք տեսնելու, որպեսզի հասկանան, թե այդ փոփոխություններն ի՞նչ են ենթադրում:

«Մենք ժողովրդավարական ճանապարհով պետք է գնանք, մարդկանց հետ խոսենք, փաստարկներ ներկայացնենք: Այո, կան ազդակներ, որ խոշորացումը կարող է ստացվել, սակայն դրանք իրենց երկարատևությունը դեռ չեն ապացուցել»,-ասաց վարչապետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս