loader
Այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

Այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

1988 թվական դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյան. ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն մարդ: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ:

Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ: Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ ողջ, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Հետո արդեն պաշտոնապես հայտարվեցին նման մեծ վնասների պատճառները՝ թերագնաատված էր սեյսմիկ վտանգը, թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի և կառույցների նախագծման ժամանակ, ցածր է եղել շինարարության որակը, կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտին, շատ զոհերի պատճառ դարձան փրկարարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը, ազգաբնակչության համապատասխան հմտությունների և իրազեկման բացակայությունը էքստրեմալ պայմաններում: Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեց աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային կազմակերպություն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս