loader
Այսօր Հաճախորդի միջազգային օրն է

Այսօր Հաճախորդի միջազգային օրն է

Աշխարհում բազմաթիվ տոներ կան, և վերջերս ցանկը համալրվել է ևս մեկով՝ Հաճախորդի միջազգային օրով (International client's day): Ի տարբերություն արդեն ավանդույթ ունեցող տոների՝ Հաճախորդի օրը դեռ նոր է սկսում նվաճել աշխարհը: Առաջին անգամ այն նշվել է 2010 թվականի մարտի 19-ին:

Ամենատարբեր ոլորտների ապրանքների և ծառայությունների համար նախատեսված այս տոնի նպատակը նոր հաճախորդներ գրավելն ու մշտականներին խրախուսելն է: Այս օրը բոլոր գործարարները հնարավորություն ունեն իրենց երախտագիտությունը հայտնելու հաճախորդներին համագործակցության համար։ Թե ինչպես անել դա, տվյալ ընկերության որոշելիքն է. տոնը կարող է լինել փոքրիկ նվերների, զեղչերի, ակցիաների, տոնական միջոցառումների տեսքով։

Տոնի նախաձեռնողները ձեռներեցներ են Ռուսաստանից և Լիտվայից: Նախաձեռնությունը, սակայն, արագորեն աջակցություն է գտել Եվրոպայում և Ամերիկայում գործող բազմաթիվ փոքր և խոշոր ընկերությունների կողմից: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս