loader
Այսօր նշվում է ֆուտբոլի համաշխարհային օրը

Այսօր նշվում է ֆուտբոլի համաշխարհային օրը

ՄԱԿ-ի որոշմամբ դեկտեմբերի 10-ը ֆուտբոլի համաշխարհային օրն է, որը ոչ միայն «միլիոնների խաղ» է, այլև կենսակերպ:

Առաջին անգամ ֆուտբոլի մասին պատմաբանները տեղեկացել են չինական հիշատակարաններից։ Այն ժամանակ դա կոչվում էր՝ Ցու Չյու, այսինքն՝ «խաղ՝ խփիր գնդակին ոտքերով», կամ՝ «միայն ոտքերով», տեղեկացնում է calend. ru։ Ֆուտբոլ խաղալ թույլատրվում էր միայն չին զինվորներին, որպեզի վերջիններս պահպանեին ֆիզիկական առողջ մարմինը։

Կան ենթադրություններ, որ ֆուտբոլը սկիզբ է առել սաքսոնական վայրի խաղերից` 8-րդ դարում: Կռվից հետո նրանք մարտի դաշտում ոտքերով սկսում էին հարվածել մրցակցի զինվորների` կտրած գլուխներին:

Ավելի ուշ շրջանի Անգլիայում ևս կանոններ որպես այդպիսին չկային, ուղղակի հարյուրավոր մարդիկ փողոց էին դուրս գալիս ու հարվածներ հասցնում գնդակին:

Միայն 1863թ. ստեղծվեց ֆուտբոլի անգլիական ասոցիացիան և կանոններ սահմանվեցին, որոնք արգելում էին դիպչել գնդակին ձեռքով:1872թ. տեղի ունեցավ առաջին խաղը Անգլիայի ու Շոտլանդիայի թիմերի միջև:

Իսկ առաջին իսկական ֆուտբոլային խաղը տեղի ունեցավ 1897թ. հոկտեմբերի 24-ին:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս