loader
Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է

Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է

Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոներից է, որը հռչակվել է 2011-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ: Առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2012-ի փետրվարի 13-ին:

Օրը պատահաբար չի ընտրվել՝ 1946-ի փետրվարի 13-ին առաջին անգամ եթեր է հեռարձակվել «ՄԱԿ-ի ռադիո»-ն, որի կայանը տեղակայված էր ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Ինչպես ասում են տոնը սահմանողները՝ այն պետք է ոչ միայն արժանին մատուցի ռադիոյին՝ որպես կապի միջոցի, այլև ծառայի ռադիոյին առնչվող բոլոր մարդկանց միջև համագործակցության ամրապնդմանը: Տոնը պետք է նպաստի նաև ինչպես միջազգային ԶԼՄ-ների, այնպես էլ տեղի ռադիոկայանների տեղեկատվության հասանելիության ընդլայնմանը և աջակցի ռադիոալիքներում կարծիքի արտահայտման ազատությանն ու գենդերային հավասարությանը:

Ռադիոյի համաշխարհային օրը մի շարք երկրներում զանազան միջոցառումներով են նշում ինչպես ռադիոյի աշխատողները, այնպես էլ ռադիոսիրողները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս