loader
ԱԺ-ում քվորում չկար. Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեց

ԱԺ-ում քվորում չկար. Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեց

ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի վերաբերյալ նիստ գումարելու համար այսօր քվորում չի ապահովվում: Գրանցվել էր 24 պատգամավոր, իսկ նիստը մեկնարկելու համար անհրաժեշտ է, որ ներկա լինեն 53 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ կսպասեն 4 ժամ` քվորում ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ Արամ Հարությունյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար: Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀԿ-ն կարող է բոյկոտել, չներկայանալ ԱԺ նիստին. «Եթե նույնիսկ էդպիսի բան տեղի ունենա, արդեն մյուս ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա»:

Հիշեցնենք նաև, որ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս