loader
Բաց նամակ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Մեծարգո նախագահ Արմեն Սարգսյան:

Հայաստան աշխարհը լինելով բազմահարուստ երկիր, մենք անվանում ենք քարերի, լեռների, շախմատի, դարբինների, տաղանդների երկիր։ Այս ամենին ես կավելացնեմ նաև գրերի երկիր։ Իսկ մեր գրերից մեկի գրիչը և գեղանկարի վրձինը բռնել է մեծ հայ, լուսահոգի Աղասի Այվազյանը։ Տեսակ, որի գրականությունը ժողովուրդն արդեն անվանել է Այվազյանական։ Իսկ գեղանկարներն ու հրապարակախոսությունները առանձնացվել ու գնահատվել որպես այլախոհություն դոգմաներին ու տաբուներին։ Աղասի Այվազյանի ստեղծագործությունները այս պահին և արդեն տևական ժամանակ է գտնվում են անմխիթար, անտեսված, տառացիորեն փչանալու և վերանալու եզրին։

Խնդրում ենք, որպես ՀՀ նախագահ հետևողական և սրտացավ լինել այս խնդրին։ Հատկացնեք տարածք մայրաքաղաքում, և այդ տարածքում ձեր ձեռքով դնեք մեծ Այվազյանի թանգարանի առաջին քարը, այն ձեռքով, որով ողջունել եք Կարեն Դեմիրճյանին։ Խնդիրը լուրջ է և համազգային։ Ժողովրդավարական երկրում ժողովրդի ազգային սեփականությունը պետք է պահպանվի պետական մակարդակով։

Պարո՛ն նախագահ, Աղասի Այվազյանի ամեն մի արձակ, դրամա, սցենար, գեղանկար և հրապարակախոսություն մի խրամատ է, զինվոր է, օրորոց է, դասագիրք, մի մեծ գաղափարախոսություն, և աբսուրդ իրականությանը ոտնատակ տված պետականության հիմք։

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր Հայկ Բաբայանից

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս