loader
Բարվոք ճանապարհը քանդել են, նորը կառուցել և 1 միլիարդ վատնել. Սուրեն Պապիկյան

Բարվոք ճանապարհը քանդել են, նորը կառուցել և 1 միլիարդ վատնել. Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը 1500 դիմումների է պատասխանել ամենատարբեր հարցերով: Այս դիմումներով բարձրաձայնված խնդիրների 30 տոկոսը լուծված է: Այսօր պաշտոնավորման 100-րդ օրն ամփոփելիս ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա այս 100 օրվա ընթացքում 5 մարզում է եղել, ծանոթացել է համայնքների բնակիչների խնդիրներին: Սահմանամերձ համայնքներն էլ նրա ուշադրությունից դուրս չեն, այստեղ ևս եղել է և լսել գյուղացիներին: Աղբահանության, քաղաքի մաքրության հարցերով Սուրեն Պապիկյանը հանձնարարություն է ստացել վարչապետից: Քննարկումներ եղել են այս թեմայի շուրջ, և աղբահանություն կատարող «Սանիթեք» ընկերությունն իր գործունեության ընթացքում 2 անգամ տուգանվել է: Ընկերության կողմից խոստացված 5 աղբահան մեքենաներն այս պահին հատում են Վրաստան- Հայաստան սահմանը:

Նախարարն ասաց, որ այդ մեքենաները շուտով գործի կդրվեն: Պապիկյանը վստահեցրեց, որ սպասվող տոներին մայրաքաղաքը մաքուր կդիմավորի հյուրերին: Լրացուցիչ աղբահան մեքենաներ այլ համայնքներից կբերեն:

Պապիկյանը կարևորեց «Քայլ դեպի Տավուշ» ծրագիրը, որի շրջանակներում ներդումներ կբերվեն այս մարզ: Դրսում ապրող մեր հայրենակիցները ներդրումներ կիրականացնեն, որով մարզում կբացվի նմանը չունեցող անասնապահական ֆերմա, ինչպես նաև տեքստիլի գործարան:

«Մովսես գյուղի բնակիչները, ովքեր ապրում են ՌԴ-ում, խոստացել են 200 հազար դոլար ներդրում կատարել Մովսես տանող ճանապարհահատվածի նորոգման համար»,- հայտնեց նա:

Նախարարությունն իրականացրել է զոհված, նաև հաշմանդամ զինծառայողների երեխաների հանգստի ապահովումը: Նախարարի հայտնած տեղեկություններից մեկը վերաբերում է Ջերմուկ քաղաքին: Նրա խոսքով՝ Ջերմուկը նորագույն չափանիշներին համապատասխան քաղաք դարձնելու համար տրամադրված 3,4 միլիարդ դրամները տեղին չեն օգտագործվել:

«Բարվոք ճանապարհը քանդել են և նորը կառուցել ու 1 միլիարդ դրամ վատնել: Այդ գումարները նաև տրվել են Ջերմուկի բնակիչների սիրտը շահելու համար կապված Ամուլսարի ծրագիր կատարման համար: Պետք է մեկ կամ կես միլիարդ տրամադրել Ջերկուկի հետագա զարգացմանը»,- ասաց նա:

Նախարարությունը գումար կտրամադրի նաև միջպետական ճանապարհների վերանորոգման համար:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս