loader
Բնակչության թիվը մեկ տարում նվազել է

Բնակչության թիվը մեկ տարում նվազել է

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թիվը: Ըստ այդ տվյալների՝ Հայաստանի մշտական բնակչության թվաքականակը 2018 թվականի տարեսկզբին կազմել է 2 մլն 972.7 հազարի, իսկ տարեվարջին՝ 2 մլն 965.1 հազար մարդ: Մշտական բնակչության թիվը մեկ տարում նվազել է 7,6 հազարով:

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մշտական բնակչության միջին տարիքը 2018թ. տարեսկզբի դրությամբ կազմել է 36.5 (2017թ.՝ 36.2) տարի, տղամարդկանց համար` 34.5 (2017թ.՝ 34.3), իսկ կանանց համար` 38.2 (2017թ.՝ 38.0 ) տարի:

2018թ. հունվար-դեկտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացության դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 142,3%, 2017թ. նույն ժամանակաշրջանի 138,8%:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս