loader
Բնակիչները զրկվել են տրանսպորտից. բողոքի գործողություններ կիրականացվեն

Բնակիչները զրկվել են տրանսպորտից. բողոքի գործողություններ կիրականացվեն

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները պատրաստվում են կիրակի օրը փակել Քանաքեռ 14 և Սարկավարգի փողոցի խաչմերուկները և երթուղային տրանսպորտ պահանջել: Սեպտեմբերի 20-ից Քանաքեռ թաղամասի որոշ հատվածների բնակիչները զրկված են տրանսպորտային միջոցից: Սեպտեմբերի 1-ից Քանաքեռ 14 փողոց հասնող թիվ 62 երթուղային տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը:

Փոխարինող տրանսպորտային միջոց է գործել: Բնակիչների ուրախությունը, սակայն, կարճ է տևել, քանի որ նոր երթուղին երկար չի գործել: Մոտ 2 շաբաթ անց՝ սեպտեմբերի 20-ից, զրկվել են նաև տարածքը սպասարկող թիվ 21 երթուղուց:

«Այդ տրանսպորտը տարիներով աշխատել է և միանգամից երկու օրվա մեջ փակվեց: «Գազելների» մի մասը, ճիշտ է, վատ վիճակում էին գտնվում, բայց մեջները նաև նորմալները կային: Բավականին մատչելի տրանսպորտ էր ժողովրդի համար, քանի որ շատ փողոցներով էր անցնում»,- Հայաստան 24-ի հետ զրույցում բողոքեց Նարինե Հարությունյանը:

Բնակիչները մինչև փողոցի վերջնամաս հասնող երթուղայինի ակնկալիքով դիմել են քաղաքապետարան, բայց մերժում են ստացել:

«Ասացին՝ թող իջնեն և գլխավոր փողոցից այլ տրանսպորտ նստեն: Մեր փողոցից մինչև գլխավոր փողոցը հասնելը 700 մետր ճանապարհ է: Դիք է՝ տարածքում տատիկ, պապիկներ կան, ովքեր դժվարությամբ են գխավոր ճանապարհ հասնում»,- դժգոհեց Անի Մարտիրոսյանը:

Իսկ թիվ 21 երթուղին հրաժարվել է տարածքը սպասարկելուց՝ ոչ արդյունավետ աշխատանքի պատճառաբանությամբ:

«Պլանի խնդիր է եղել, չեն կարողացել տալ և չեն աշխատել»,- նշեցին մեր զրուցակիցները:

Բնակիչների խոսքով՝ իրենց տեղեկություններ են հասել, որ թիվ 62 երթուղայինը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն: Նա հրաժարվում է երթուղին շահագործելուց, իսկ Քանաքեռի բնակիչնեը փաստի առաջ են կանգնել:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս