loader
Բոլոր գազալցակայանները պետք է ունենան նորմատիվներին համապատասխան սանհանգույցներ. մարզպետի հանձնարարականները

Բոլոր գազալցակայանները պետք է ունենան նորմատիվներին համապատասխան սանհանգույցներ. մարզպետի հանձնարարականները

Ամսի 9-ին մարզպետարանում անցկացրեցի այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը՝ տեղակալներիս, գլխավոր քարտուղարի, վարչությունների և բաժինների պետերի հետ: Այս մասին FaceBook-ի  իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մինչ օրակարգային հարցերին անրադառնալը՝ հորդորեցի վարչությունների և բաժինների պետերին իրենց և իրենց ենթակաների աշխատանքային կատարողական կարգապահությունը բարձրացնել, լուծել մի շարք առաջնահերթ խնդիրներ:

Այնուհետև անրադարձա մարզի գործարարների մասնակցությամբ բիզնես համաժողովի անցկացման կազմակերպչական հարցերին:

Նախնական որոշման համաձայն, մարտի 27-ին մենք հրավիրելու ենք գործարարների՝ մարզում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Սա որպես նաև հայտարարություն բոլոր գործարարներին, ովքեր ցանկանություն ունեն բիզնես գործունեություն ծավալել մարզում` մասնակցեք ֆորումին, ներկայացրեք ձեր գաղափարները, փորձենք համատեղ ուժերով, իրականացնել:

Ֆորումին պետք է նաև համայնքները հստակորեն ներկայացված լինեն, համայնքապետերը պետք է ներկայացնեն իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները, ռեսուրսները, զարգացման հեռանկարային ծրագրերը, որպեսզի գործարարների և իշխանությունների համար պարզ լինի տվյալ համայնքի զարգացման տեսլականը, իսկ ներդրումները լինեն իրատեսական ու արդյունավետ:

Հաջորդ քննարկում-հանձնարարականը վերաբերում էր աղբահանության ոլորտին, մարզում չպետք է լինի համայնք, որտեղ աղբահանություն չի իրականացվում:

Այսօրվա դրությամբ աղբահանություն իրականացվում է մարզի 31 համայնքներում: Հարկավոր է աշխատանք տանել, որպեսզի մարզի բոլոր համայնքներում կազմակերպվի և իրականացվի աղբահանություն: Դրա համար աղբահանություն չիրականացնող համայնքները պետք է իրենց բյուջեներում համապատասխան միջոցներ նախատեսեն, որպեսզի մենք կարողանանք աղտոտումից զերծ պահել թե՛ Սևանա լիճը, թե՛ շրջակա միջավայրը: 
Պետք է ուսումնասիրել և վերլուծել աղբահանություն իրականցնող համայնքների փորձը և ներդնել մնացյալ համայնքներում:

Մասնակիցների ուշադրությունը հրավիրեցի նաեւ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացման հարցին:

Նախորդ տարի մենք ունեցանք մի պատկեր, երբ երկու միանման հնարավորություններ, ռեսուրսներ և բնակչություն ունեցող համայնքներից մեկում 100 տոկոսով կատարվել էր սեփական եկամուտների հավաքագրումը, մյուսում այդ ցուցանիշը միջինից ցածր էր:

Պատճառները հասկանալու համար պետք է հանձնաժողով ստեղծենք, ով համայնքային բյուջեի ծախսերի ուսումնասիրություն պետք է անի, ծախսերի հանրային բացատրություն տրվի:

Մարզում այլևս պետք է բացառվի ապօրինի շինությունների կառուցումը, իսկ այն ապօրինի շինությունները, որոնք կան՝ պետք է գույքագրվեն և դրանց հետագա կառուցումը կանխվի:

Մարզի տարածքում գործող բոլոր գազալցակայանները պետք է ունենան 
նորմատիվներին համապատասխան սանհանգույցներ:

Դպրոցների դասասենյակներում սենյակային ջերմաստիճանի ապահովման հարցը պետք է պահել մշտական հսկողության ներքո, հրահանգել ուսումնական հաստատություններում սուր շնչառական հիվանդություններով հիվանդ սաները չհաճախեն ուսումնական հաստատություն: Բուժ հաստատություններն առավել ուշադիր լինեն, կատարեն իրազեկման և կանխարգելման աշխատանքներ:

Մարզպետարանում ներքին փաստաթղթաշրջանառությունն իրականացնեն օրենքով և սահմանված կարգով` բացառելով գրություններին ժամկետից ուշ պատասխանելը:

Անցած տարում մենք սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով առաջինն էինք Հայաստանի Հանրապետությունում: Այս տարի ևս պետք է առանձնակի ուշադրություն սևեռել սուբվենցիոն ծրագրերին: Լուրջ ակնկալիքներ ունենք սուբվենցիոն ծրագրերից, բայց մինչ այդ համայնքների հետ պետք է կատարաենք նպատակամղված ու կազմակերպչական աշխատանք, նոր ու շատ համայնքներ ընդգրկենք:

Եվ վերջապես, օր առաջ նախապարտաստվենք գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, բոլոր ռիսկերի կանխարգելման ուղղությամբ աշխատանք տանելով»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս