loader
Բոլոր հանցագործները պատասխան են տալու. Նիկոլ Փաշինյան. ուղիղ

Բոլոր հանցագործները պատասխան են տալու. Նիկոլ Փաշինյան. ուղիղ

Բոլոր հանցագործները պատասխան են տալու: Այս մասին Faceboօk-ի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ողջույնի խոսք ուղղեց քաղաքացիներին և կուտակված հարցերին պատասխան ուղղեց:

«ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն: Հավատացած եղեք, որ ՀՀ-ում չկա, գոյություն չունի որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի է կանգնեցնել ժողովրդի հաղթանակը: Ով կուզի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ մեր երկրում օրինականության հաստատումն այլընտրանք չունի:

«Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Այս ճանապարհն օրինականության հաստատման ճանապարհ է: Բոլորը պատասխան են տալու: Ուզում եմ ասել, որ մեր կառավարությունն այս գործընթացներում պատասխանատվություն է զգում ձեր՝ ժողովրդի առաջ:  Մենք քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացված լիազորությունների սահմաններում և այդ լիազորությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետև մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունը փոխարինենք մերով: Մենք չենք ուզում ուրիշի գողացածը տեղափոխել մեր գրպաններ, այլ պետական բյուջե: Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության: Ժողովրդից գողացված յուրաքանչյուր կոպեկ հետ է վերադարձվելու: Եվ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթարշավը պարզապես այլընտրանք չունի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կա մի տեր, մի իշխանություն, և այդ տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց առաջիկայում սպասվող հանրահավաքի մասին: Նա բոլորին կոչ արեց օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, հավաքվել Հանրապետության հրապարակում՝ ամփոփելու քաղաքացու իշխանության հաստատման 100-րդ օրը և  խոսելու հետագա հաղթարշավի արդյունքների մասին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս