loader
ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդը ևս կհաստատի վարչապետը

ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդը ևս կհաստատի վարչապետը

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով կառավարման խորհուրդների կազմը հաստատվելու է վարչապետի կողմից: 

Երևանի ավագանու անդամ, կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ իշխող քաղաքական ուժը նպատակ ունի վերահսկելի դարձնել ԲՈւՀ-երը:

«Բայց դա ուղիղ հակասության մեջ է այն մարտահրավերի հետ, որի մասին եկած օրից խոսում եք, պարոն նախարար՝ ապաքաղաքականացնել բուհի կառավարումը: Չի կարող բուհի ինքնավարությունը բարձրանալ, եթե վարչապետը պետք է հաստատի բուհի կառավարման խորհրդի կազմը»- հավելեց նա:

Այս հարցը բարձրացրեց նաև ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը:

Լևոն Մկրտչյանն էլ արձագանքեց, որ ԲՈւՀ-ի հիմնադիրը պետք է հաստատի խորհրդի կազմը և տվյալ դեպքում այդ անձը վարչապետն է, բայց կարող է նաև կրթության նախարարը լիազորված լինի հաստատելու դա:

«Մեզ իրավաբաններն են խորհուրդ տվել այդ դրույթը ներառել, ասում էին՝ բաց է մնացել հարցը, թե ով պետք է խորհուրդը հաստատի: Նաև այսօրվա գործող օրենքով է այդ հարցը բաց»,-ընդգծեց Մկրտչյանը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս