loader
Ճանապարհը բացվեց, ակցիան կտեղափոխվի դատարանի առաջ

Ճանապարհը բացվեց, ակցիան կտեղափոխվի դատարանի առաջ

Էջմիածին-Երևան ճանապարհը բացվեց: Փոխոստիկանապետը, «Իմ քայլը» դաշինքի պատմագավորները և Արմավիրի մարզպետը ցուցարարների հետ երկար բանակցություններից հետո, ի վերջո, պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ դադարեցնել այսօրվա ակցիան: «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնության անդամ Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ ճանապարհը բացում են:

Վաղն ակցիա չեն իրականացնի: Իսկ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման դեմ բողոքի ակցիաները կշարունակեն երկուշաբթի Վերաքննիչ քրեական դատարանի առջև դատական նիստի ընթացքում:

Իսկ ակցիայի վայր ժամանած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով եկել էր ցուցարարներին համոզելու բացել ճանապարհը, նշեց, որ հնարավոր է՝ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի:

«Երկուշաբթի օրը տեղի է ունենալու վճիռը, ու շատ հավանական է, որ դատախազության հայցը բավարարվի ու Մանվել Գրիգորյանը նորից կալանավորվի»,- փոխանցեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները փակել էին օդանավակայան տանող ճանապարհը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս