loader
Ճանապարհային ոստիկանությունն, ըստ իրավիճակի, որոշում է կայացնում. պարզաբանում

Ճանապարհային ոստիկանությունն, ըստ իրավիճակի, որոշում է կայացնում. պարզաբանում

Երեկ «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցավ ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» հուղարկավորությունը: Հուղարկավորությանը մասնակցող թափորը Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց ոտքով է հասել Եռաբլուր։ Հուղարկավորության մասնակիցները վրդովմունք էին հայտնել, որ Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհի այդ հատվածը չի փակել և իրենք դժվարությամբ են տեղաշարժվել:

Արդյո՞ք պետք է փակվեր ճանապարհը, և եթե պետք է փակվեր, ինչո՞ւ ոստիկանությունն իր աշխատանքը չի կատարել: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը Հայաստան 24-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Ճանապարհային ոստիկանությունն, ըստ իրավիճակի, որոշում է կայացնում և կարգավորում է երթևեկությունը: Հարցին՝ ըստ այս իրավիճակի՝ պե՞տք է փակեր ճանապահը, թե՝ ոչ, արձագանքեց, որ մեր հարցի պատասխանն արդեն հնչեցրել է:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գյումրիում, նախնական տվյալներով, սրտի կաթվածի հետևանքով։ Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս