loader

Ծեծկռտուք՝ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստին այսօր իրարանցում ու ծեծկռտուք տեղի ունեցավ:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել քաղաքապետարան:

Խմբակցության անդամները դիմակներով էին, նրանցից մեկը՝ Մարինա Խաչատրյանը, տարայով կեղտաջուրը տարավ դեպի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այդ ընթացքում իրարանցում առաջացավ, ՀՀԿ-ականները դուրս եկան նրա դիմաց և կեղտաջուրը թափվեց քաղաքապետի սեղանի դիմաց: Այնուհետև ՀՀԿ-ականները հայհոյեցին և մի քանի ապտակ հասցրեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին:

Մարգարիտա Ղազարյան

Տեսանյութը՝ Ա1+-ի

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս