loader
Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք դիսկոնֆորտ առաջացանում. վարչապետը՝ Նաիրա Զոհրաբյանի առաջարկի մասին

Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք դիսկոնֆորտ առաջացանում. վարչապետը՝ Նաիրա Զոհրաբյանի առաջարկի մասին

Գործադիրը մերժեց ՀՀ Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկած նախագիծը: Պատգամավորն առաջարկում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով «Երևանի օր»-ն առաջարկում է նշել հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Հարցը զեկուցող Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այդ օրերին արդեն տոն ունեն նշելու:

«Հոկտեմբերի 2-րդ շաբաթը նշվում է որպես Թարգմանչաց տոն, որը համընկնում է ներկայացված նախագծով առաջարկված Երևանի՝ որպես տոն նշելու օրվա հետ, ուստի՝ առաջարկում ենք նախագծում առկա «շաբաթ օրը» փոխարինել «կիրակի օրով» բառերով»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ Երևանի օրը շաբա՞թ, թե՞ կիրակի օրերին է նշվում:

Հետո վարչապետը նկատեց, որ մարդիկ ավանդույթի ուժով նշելու են հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, իսկ այս փոփոխությամբ իրականությունը չի փոխվելու:

«Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է անհրաժեշտ նման օրենքն ընդունել ընդհանրապես: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք դիսկոնֆորտ առաջացանում՝ թեկուզ այս փոքր հարցում: Կասկածում եմ, որ լավ միտք է: Օրինակ՝ սեպտեմբերի 1-ը գիտելիքի օրն է, ի՞նչ օրենք էլ ընդունենք, նույնիսկ եթե հրովարտակ էլ ընդունենք, բան չի փոխվի»,- եզրափակեց վարչապետը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս