loader
Չենք ուզում պարալիզացնել մաքսատան աշխատանքը. բողոքի ակցիա

Չենք ուզում պարալիզացնել մաքսատան աշխատանքը. բողոքի ակցիա

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք այս անգամ հավաքվել են Կառավարության առջև և պահանջում են, որ թույլ տան ներկրել Բագրատաշեն անցակետում կուտակված աջ ղեկով մեքենաները:

«Այս նախաձեռնությունը ստեղծվել է նրա համար, որ, գոնե, աջ ղեկ մեքենաների խմբաքանակի հարցը լուծվի: Երկրորդական հարցն է մինչև 2020 թիվը թույլատրելը կամ այս օրենքը հանելը: Ռուսաստանը չունի այս օրենքը: Այսօր էլ Ռուսաստանում 15.000 հատ մեքենա է ներկրվում: Վրաստանում էլ է ներկրվում: Մեր առաջարկն է եղել, որ օրենքի խախտում չլինի»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ 150-ից ավելի մեքենա արդեն հատել է վրացական սահմանը, և դրանք այլևս հնարավոր չէ հետ տանել Վրաստան ու վաճառել:

«Արդեն ունենք 4 մեքենաներ, որ մեծ մեքենաները ջարդել են և թողել գնացել են: Տեղ չկա, եթե հիմա մի 100 հատ մեքենա էլ մտնի Բագրատաշեն, ուղղակի պարալիզացվելու է: Այդ մեքենաները մենք կարող ենք մտցնել, բայց չենք ուզում պարալիզացնել ամբողջ մաքսատան աշխատանքը: Դրանք Վրաստանում կանգնած են»,- նշեց նա:

Նախաձեռնության անդամ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ յուրաքանչյուր ղեկ փոխողի մոտ մոտ 200 մեքենա կա:

«Բոլորը «ռույլ» փոխող են դառել, որովհետև հիմա դա բիզնես է դարձել: 3 անգամ ղեկ փոխելու գները բարձրացրել են և հերթեր է՝ գնա գալիս եմ: Նույնիսկ կողքի տարածքներն են «արենդայով» վերցրել, որ իրենց հաճախորդների մեքենաները կանգնացնեն»,- պատմեց ակցիայի մասնակիցը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս