loader
«ՉԻ» - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ.  Առաքել Մովսիսյան

«ՉԻ» - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ.  Առաքել Մովսիսյան

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

Կենդանակերպի նշանը՝ Շմայն։

 Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի մարտական իրադարձություններով։

Երկուշաբթին բարեհաջող օր է։ Բրիգադները վերջապես պետք կգան։

Երեքշաբթի օրը Ձեզ կխոստանան, որ եթե ցուցարարների հետ բախման գործը գլուխ բերեք՝ հաջորդ օրը կնշանակվեք կամ ներքին զորքերի կամանդիր, կամ ռազմական ոստիկանության նաչալնիկ։

Չորեքշաբթի երեկոյան Ձեր զորակցությունը կհայտնեք «Սերժիկ, սուտասան» կարգախոսին։

Հինգշաբթի օրը Ձեզ կբացատրեն, որ պատճառը եղել է Ձեր «ես հո դեպուտատ չե՞մ, որ բանդաներ ունենամ» արտահայտությունը։

Ուրբաթ օրը հանդես կգաք հերքումով և կհայտարարեք «ես դեպուտատ ե՞մ, որ բանդաներ ունենամ»։

Շաբաթը և կիրակին անցկացրեք թիմակիցների համար Ոստիկանության արտաբյուջետային միջոցներից փոխհատուցում ստանալու գործով։

«Չորրորդ Իշխանություն»

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս