loader
«ՉԻ» - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Դավիթ Հարությունյան

«ՉԻ» - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Դավիթ Հարությունյան

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

Կենդանակերպի նշանը՝ Մունդեռկինդ։

 Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դռնփակ իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ։ Ծեծկռտուք։ Ի վերջո կհաջողվի առանց լուրջ վնասվածքների Սերժ Սարգսյանին համոզել ստանձնել վարչապետի պաշտոնը։

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ իրականում վարչապետի պաշտոնի համար երեք թեկնածություն էր քննարկվել՝ ՀՀ նախկին նախագահի,  ՀՀԿ նախագահի և Շախմատի ֆեդերացիայի նախագահի թեկնածությունները։

Չորեքշաբթի օրը զբաղվեք նախօրոք ապրիլի 17-ի ձերբակալությունների համար արդարացումներ հորինելով, այդ օրը երևի ժամանակ չեք ունենա։

Հինգշաբթի օրը՝ կառավարության նիստ։ Դուռը ներսից լավ փակեք, որ արդյունավետ լինի։ Բանալու անցքն էլ պլաստիլինով փակեք։

Ուրբաթ օրը կպարզվի, որ հնարավոր է՝ նոր վարչապետը չընդգրկի ձեզ հաջորդ կառավարության կազմում (հարսանիքներին ու նշանդրեքներին ոչ բավարար ակտիվությամբ մասնակցելու համար)։

Շաբաթը և կիրակին անցկացրեք մատնանշված թերացումները շտկելով։

 «Չորրորդ Իշխանություն»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս