loader
«ՉԻ» - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Էդմոն Մարուքյան

«ՉԻ» - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Էդմոն Մարուքյան

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

Կենդանակերպի նշանը՝ Լուսատտիկ։

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Առողջապահության նախարարը կհրաժարվի «Իմ քայլը» երթի օրերի համար հետին թվով բուլետեն տրամադրել։

Երեքշաբթի օրը Թևան Պողոսյանին խնդրեք ևս մի անգամ հրավիրել գինի խմելու՝ նույն կազմով։

Չորեքշաբթի օրը հանդիսավորապես Հեղափոխության թանգարանին հանձնեք այն թաշկինակը, որով Գևորգ Գորգիսյանը ԱԺ դահլիճում փակել էր քիթը։

Հինգշաբթի օրը ԲՀԿ-ին անդամակցելու դիմում գրեք, գուցե կոալիցիոն հիմունքներով որևէ պաշտոն ստանաք։

Ուրբաթ երեկոյան «լայվ մտեք» մոտակա բորդյուրից և քննադատեք նոր կառավարության կադրային քաղաքականությունը։

Շաբաթը և կիրակին անցկացրեք ստեղծված իրավիճակից ելք փնտրելով։

Չորրորդ Իշխանություն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս