loader
ՉԻ - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Վիգեն Սարգսյան

ՉԻ - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Վիգեն Սարգսյան

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

Կենդանակերպի նշանը՝ Բոշայծյամ։

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Անսպասելիորեն կպարզեք, որ Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն ֆեյսբուքյան ստատուսի հետ կապ չունի։

Երեքշաբթին բարենպաստ է Ցուկերբերգին դատի տալու համար։

Չորեքշաբթին անակնկալ փորձանքների օր է. ծառայողական ջիպի ակը կծակվի։ Անմիջապես դրամահավաք կազմակերպեք։

Հինգշաբթի օրը ցեխոտ կոշիկներ հագեք և անգլերեն խոսելով քայլեք նախագահականի դիմացի մայթով, որպեսզի հետք թողնեք։ Գուցե շեֆը նկատի և նախագահ նշանակի։

Ուրբաթ օրը համաբանակային զորավարժություններ՝ «Ֆեյսբուքյան օգտատերերի բացահայտում և վնասազերծում» սցենարով։

Շաբաթը և կիրակին անցկացրեք համակարգչի առաջ։

  «Չորրորդ իշխանություն»

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս