loader
«ՉԻ» - Բլից-վիրտուալ՝ Ալեն Սիմոնյանի հետ

«ՉԻ» - Բլից-վիրտուալ՝ Ալեն Սիմոնյանի հետ

ՀԱՅԵԼԻ

- Պրն Սիմոնյան, ճի՞շտ է, որ ցանկանում եք ամեն գնով Երևանի քաղաքապետ դառնալ։

- Եթե հարազատ կառավարությունն ինձ այդպիսի առաջարկ անի՝ կմտածեմ։

- Բայց ի՞նչ կմտածեք։

- Կմտածեմ՝ վազելո՞վ գնամ, թե՞ դանդաղ ու արժանապատիվ քայլվածքով։

- Բայց կառավարության օրակարգում այդպիսի հարց կարծես թե առայժմ չկա...

- Անպայման կլինի։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես Սերժ Սարգսյանն ասաց «Տարոն ջան, սիրուն չի»։ Հիմա հուսով եմ՝ ինչ-որ մեկը վարչապետին կասի «Տարոն ջանը սիրուն չի, Ալենն ավելի սիրուն ա»։ Եվ խնդրին քաղաքական լուծում կտրվի։

- Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում ղեկավարել մեր 2800-ամյա մայրաքաղաքը։

- Գիտե՞ք ինչ, քանի դեռ այդ պաշտոնը չեմ ստանձնել՝ ես ձեռնպահ կմնայի կոնկրետ թվեր նշելուց։

- Ի դեպ՝ կոնկրետ թվերի մասին։ ԱԱԾ նորանշանակ պետը նախօրեին կոնկրետ թվեր նշեց, հայտարարեց, որ 350 խոշոր գործարարներ...

- 347։

- Ինչպե՞ս թե 347։

- Այո, այո... Մի վայրկյան զանգին պատասխանեմ... Ալո՛, լսում եմ։ Հա, ճիշտ ես լսել, մոտիկ եմ։ Ի՞նչ։ Լավ, լավ, հիմա հարմար չի, երեկոյան կհանդիպենք, կխոսենք։ Հա, ինչ էի ասո՞ւմ... Ոնց որ թե 346։

- Հասկանալի է... Բայց վերադառնանք նախորդ հարցին։ Ինչպե՞ս եք պատրաստվում ղեկավարել Երևանը։ Օրինակ՝ հրապարակում...

- Ստոր հերյուրանքներ են, ի՞նչ հրապարակ...

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս