loader
«ՉԻ» - ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ

«ՉԻ» - ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ

ՀԱՅԵԼԻ

- Պրն նախագահ, ի վերջո կողմնորոշվեցի՞ք նախագահի թեկնածության հարցում։

- Բարդ է, շատ բարդ... Ախր պիտի համ տեսքով լինի, համ ինչ ասեմ՝ անի, համ հավակնություններ չունենա...

- Մի խոսքով՝ «կնիկ ես ուզում, չբեր ես ուզում, բանն էլ հետն ես ուզում»։

- Չէ, խոսքը կնոջ մասին չի։ Չնայած՝ Քիմ Քարդաշյանի թեկնածության մասին էլ եմ մտածել։

- Դրա համա՞ր էիք խոսում ընդարձակ համաձայնության մասին։

- Հի-հի... Չէ, դա կլիներ շա՛տ ընդարձակ։ Համ էլ՝ Հայաստանի առաջին պարոնը այդ դեպքում կլիներ... Չոռնի Գագոյից հազիվ եմ պրծել... Չէ, չէ։ Վիգենն էլ այնտեղ կնեղանա։ Կասի «շեֆ ջան, եթե շրթունքների ձևով էիր որոշելու...»։

- Ուրիշ է՞լ ինչ հեղինակավոր անուններ եք հիշել։

- Ազնավուրին էլ եմ զանգել։

- Բա հետո՞։

- Ճիշտն ասած՝ ես չգիտեի, որ Ֆրանսիայում այդքան լավ թուրքերեն գիտեն։

- Թուրքերե՞ն պատասխանեց։

- Ընդամենը մի բառ։

- Ուրիշ թեկնածություն չունե՞ք։

- Ախր թարսի պես՝ Վաչոն էլ անգլերեն չգիտի։ Բայց սպասի նավսյակի զանգեմ։ Ալո՛, Վաչո՞։ Ասում ա «այ ամ ը թեյբլ»...

- Բայց ինչո՞ւ եք այդքան խորանում, վերջին հաշվով՝ հաջորդ նախագահը անգլիական թագուհու նման բան է լինելու։

- Անգլիական թագուհո՞ւ։ Էդ լավ հիշեցրեցիր, էն Արմենին նշանակենք, պրծնենք։

- Նստավայրն էլ Ամուլսարի մոտերքը... Լավ, անցնենք վարչապետի թեկնածուին։ Ճի՞շտ է, որ Մերուժան Տեր-Գուլանյանին Ֆիդել Կաստրոյի մասին անեկդոտ եք պատմել։

- Այո։ Սկզբում ուզում էի Կիմ Չեն Ընի մասին պատմել, հետո մտածեցի՝ կարող ա սխալ հասկանա, ազգությունը փոխի, դառնա կորեացի։

- Փաստորեն չե՞ք հեռանալու։

- Ճիշտն ասած՝ սկզբում ուզում էի, բայց Մերուժը շատ խնդրեց։

- Հիմա ի՞նչ, Մերուժի դե՞մ միտինգ անենք։

- Ինչ ուզում եք՝ արեք, բայց իմացեք, որ հիմա արդեն ՀՀԿ-ն նոր կարգախոս ունի՝ «մեր ուժը Մերուժն է»։

- Շնորհակալություն անկեղծ հարցազրույցի համար։

 «Չորրորդ իշխանություն»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս