loader
«ՉԻ» - ԵՐԱԶԱՀԱՆ. Սերժ Սարգսյանի երազը

«ՉԻ» - ԵՐԱԶԱՀԱՆ. Սերժ Սարգսյանի երազը

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Ապրիլի 16-ն է, և պաշտոնապես ինքը գործազուրկ է։ «Ինչ լավ ա, մինչև ՀՀԿ նիստը մի քանի ժամ օնլայն պոկեր կխաղամ», երանությամբ մտածում է ու փռվում բազկաթոռին...

 Մի քանի ժամ անց դուրս է գալիս, բայց ոչ մեքենան կա, ոչ թիկնապահները։ Պահո՜... Նստում է առաջին պատահած տաքսին ու փորձում բացատրել, թե ուր պիտի գնա, բայց չի կարողանում։ «Սիրուն շենք ա, էն որ մութն ընկնելուն պես մարդիկ գնում են, դեմը կանգնած կնգան փող տալիս, մտնում», բացատրում է վարորդին։ «Բարդակնո՞ց», հարցնում է վարորդը։ «Չէ, այ ցավդ տանեմ, ներսը սեղանների շուրջ նստում են, փողի հարցեր են...»։ «Կազինո՞», նորից է ճշտում վարորդը...

 Վերջը մի կերպ բացատրում է, ու վարորդը, ամեն խաչմերուկում քթի տակ փնթփնթալով «վայ Սաշիկ, ես քու...», տեղ է հասցնում։ Հենց այդտեղ էլ ինքը հիշում է, որ մոտը փող չկա։ «Ստեղ սպասի, մտնեմ փող բերեմ», ասում է վարորդին ու փորձում դուրս գալ։ «Տո լավ, է՞, էս շենքը մտնողներից ո՞վ ա խոսքի տերը էղել, կարող ա՞ գիտես քո թայ Չերչիլն եմ», բարկանում է վարորդը։ Ճար չկա. ինքը դուրս է գալիս ու դիմում ՀՀԿ տատիկին. «էս շոֆեռին հազար դրամ տուր, էրկու շաբաթից Խորենացու մեդալ կտամ»։ ՀՀԿ տատիկն իսկույն նժդեհական կոպալն առած՝ հարձակվում է վարորդի վրա, իսկ ինքը, առիթից օգտվելով, արագ մտնում է շենք...

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս