loader
Ծորակի մոտ ժամերով հերթեր են

Ծորակի մոտ ժամերով հերթեր են

Արարատի մարզի Այգավան համայնքի բնակիչների օրը սկսվում է ջրի գնալով: Համայնքը խմելու ջուր չունի։ Այգավանում խմելու ջրի միայն երկու աղբյուր կա։ Այդ աղբյուրների ջրից էլ օգտվում է համայնքի շուրջ 1300 տնտեսությունը: Խմելու ջրի ծորակներից մեկը գյուղի սկզբնամասում է, մյուսն էլ՝ ծայրամասում։

Գյուղացիները Հայաստան 24-ի հետ զրույցում բողոքեցին, որ ջրի խնդիրը լուծվելու փոխարեն վիճակն օրեցօր ավելի է սրանում։ Գյուղում տղամարդիկ մեքենայով կամ հեծանիվով են ջրի գնում, իսկ կանայք` ոտքով։ Խնդիրն ավելի է դժվարանում նրանց համար, ովքեր տրանսպորտային միջոց չունեն։

«Մեր օրը պատկերացնելի չէ, առավոտվանից իրիկուն ջրի ճանապարհին ենք։ Ջրի ճանապարհին առողջություններս կորցրել ենք»,- դժգոհեցին նրանք:

Այգավանցիների համբերության բաժակը լցվել է, տարիներ շարունակ նրանք զրկված են սեփական բնակարաններում ծորակից ջուր ստանալու հնարավորությունից: Օրվա տարբեր ժամերին ծորակի մոտ հերթ կանգնելն ու ծանր տարաներով ջուրը տուն հասցնելը դարձել է գյուղացիների զբաղմունքի կարևորագույն անելիքը:

Հարցի կարգավորման համար բնակիչները բազմիցս դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին, վերջիններս էլ՝ պատկան մարմիններին, սակայն խնդիրը մնում է անլուծելի: Մարզի ղեկավարությունը տեղյակ է, որ Այգավանը խմելու ջուր չունի։

Նախորդ իշխանությունները խոստացել են խնդիրը կարգավորել, բայց գյուղացիների աչքը մնացել է ջրի ճամփին: Նրանց հույսն այժմ նոր իշխանություններն են:

Հուսով սպասում են, որ հեղափոխությունն իրենց մոտ էլ կհասնի և խմելու ջուր կունենան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս