loader
Ցուկերբերգը Facebook-ի լրահոսում փոփոխություններ կանի

Ցուկերբերգը Facebook-ի լրահոսում փոփոխություններ կանի

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր էջում նշել է, որ մտադիր է փոխել օգտատերերի լրահոսում առաջնային գրառումների ընտրության սկզբունքը՝ սահմանափակելով ընկերությունների հաղորդագրությունների, լուրերի և տեսանյութերի թիվը: Այսպիսով Facebook-ի թիմը մտադիր է ցանցը օգտատերերի անձնական շփումներին ավելի տրամադրող դարձնել, փոխանցում է rbc.ru-ն: 

Ցուկերբերգի պարզաբանմամբ՝ ավելի շատ բողոքներ է ստանում, որ կոնտենտը սկսել է լրահոսում ճնշել մտերիմ ընկերների հաղորդագրությունները:

«Դժվար չէ հասկանալ, թե դա ինչպես է տեղի ունեցել: Վերջին մի քանի տարիներին տեսանյութերը և այլ հրապարակային կոնտենտները պայթյունավտանգ տեմպով տարածվել են Facebook-ում: Դրա հետևանքով մեր լրահոսում ավելի շատ են հայտնվում հրապարակային գրառումները, իսկ ընկերների և ազգականների գրառումները նվազում են: Սա փոխել է հավասարակշռությունը և մեզ հեռացրել առավել կարևոր բաներից, որոնց համար էր Facebook-ը նախատեսված՝ օգնել մեզ շփում պահպանել»,- պարզաբանել է նա:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս