loader
Դեկտեմբերի 7-ը կնշվի  նաև որպես աղետներին դիմակայունության օր

Դեկտեմբերի 7-ը կնշվի նաև որպես աղետներին դիմակայունության օր

Գյումրիում մեկնարկած կառավարության արտագնա նիստին որոշվեց «ՀՀ Տոների և հիշատակության մասին» օրենքում լրացումներ կատարել: Ըստ այդ որոշման՝ Երկրաշարժի զոհերի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 7-ը, կհռչակվի նաև Աղետների դիմակայության օր: Հարցը զեկուցող Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով զոհվել 25.000-ից ավելի մարդ, տուժել են 21 քաղաքներ և շրջաններ:

Ցոլակյանը ներկայացրեց «Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը և ասաց, որ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր:

Աղետի հետևանքները ներկայացնելուց հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում շարունակաբար պետք է աղետների կանխարգելման մակարդակը բարձրացվի:

Մինչ նիստին օրակարգին անցնելը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 1988-ի դեկտեմբեի 7-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս