loader
Դոյդոյան. Պետական մարմիններին հարցումներ անելը խնդիրներ է հարուցում

Դոյդոյան. Պետական մարմիններին հարցումներ անելը խնդիրներ է հարուցում

«Էլեկտրոնային եղանակով պետական մարմիններին հարցումներ անելը որոշակի խնդիրներ է հարուցում», - այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանը:

Նրա խոսքով՝ կան գերատեսչություններ որոնք հրաժարվում են  էրեկտրոնային հարցումներին պատասխանել՝ ասելով, որ պիտի նույնականացման քարտով գրանցվեն, ապա հարցում ուղարկեն: Հակառակ դեպքում հարցումը պաշտոնական չի համարվում: Մինչդեռ, ըստ նրա, Կառավարության 2015թ. 1204-Ն որոշմամբ էլեկտրոնային հարցումները հավասարեցվել են գրավոր հարցումներին:

«Շատ դեպքերում պատասխանի բացակայությունը պատճառաբանում են նրանով, որ էլեկտրոնային հարցումը չեն ստացել, մինչդեռ այսօրվա զարգացած տեխնիկական դարում նման պատճառաբանություններն անհեթեթ են»,- նշեց Դոյդոյանը:

Լուռ մերժումները, ըստ իրենց ուսումնասիրության, քչացել են, սակայն պատասխաններն այնքան թերի ու լղոզված են, որ հավասարազոր է չպատասխանելուն:

«Դրա պատճառը չիմացությունն ու վախն են: Մտածում են լղոզված պատասխան տամ՝ շառից, փորձանքից հեռու: Բայց բարեխիղճ աշխատողներ էլ կան, որոնք չիմացության դեպքում խորհրդատվության համար կապվում են մեզ հետ: Չնայած դրան՝ մի մասը թաքցնելու բան ունի՝ հատկապես բյուջեների վերաբերյալ հարցումների պարագայում»:

Հարցումների պատասխանները չստանալու դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս դիմել դատարան, քանի որ ըստ իրենց պրակտիկայի՝ հայցերի 75 %-ը բավարարվել է իրենց օգտին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս