loader
Դվինցիների խնդիրը կլուծվի. Արարատի մարզպետարան

Դվինցիների խնդիրը կլուծվի. Արարատի մարզպետարան

Դվինցիների խնդիրն առաջիկայում կլուծվի: Այս մասին Հայաստան 24-ի հարցին ի պատասխան տեղեկացրին Արարատի մարզպետարանի տեղեկատվության և լրատվության վարչությունից: Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ Նորաշեն-Դվին ավտոճանապարհի 2,0 կմ հատվածը կբարեկարգվի։

Շաբաթներ առաջ Դվին համայնքի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ մայրուղին: Նրանք պահանջում են վերանորոգել գյուղը շրջակա այլ գյուղերի հետ կապող ճանապարհը: Գյուղացիների խոսքով՝ ճանապարհը 40 տարի ընդհանրապես չի վերանորոգվել, ներկա իշխանություններն էլ ոչ մի քայլ չեն անում:

Մարզպետարանից նաև տեղեկացրին, որ նախատեսվում է մարզում այլ ճանապարհների բարեկարգում ևս: Առաջիկայում կբարեկարգվի նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածի 1,0 կմ-ն, Դեղձուտի ճանապարհահատվածը, Արտաշատ-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածի 2,3 կմ-ն, ինչպես նաև Այգեզարդ համայնքի ճանապարհահատվածը։

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս