loader
Եղել է դեպք, որ իմ նշանակած կադրին ազատել եմ աշխատանքից. Դավիթ Անանյան

Եղել է դեպք, որ իմ նշանակած կադրին ազատել եմ աշխատանքից. Դավիթ Անանյան

Կառավարության հերթական նիստից հետո մեր լրագրողը հարց է ուղղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին` ՊԵԿ-ում իրականացվող կադրային փոփոխությունների մասին: Ի պատասխան՝ ՊԵԿ ղեկավարը նշել է. «Կադրային փոփոխությունները շարունակվում են, մենք վերադառնում ենք նախկին նշանակումների արժանահավատությանը, դրանք ենք գնահատում, նոր նշանակումներ ենք անում»:

Մեր երկրորդ հարցին` ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի կադրերից ազատվելու մասին, Դավիթ Անանյանը պատասխանել է. «Ոչ, ձևակերպումը ճիշտ չէ, մենք ազատվում ենք այն կադրերից, որոնք մեր գնահատմամբ՝ մեր դրված նշաձողին չեն համապատասխանում: Անկախ այն բանից՝ նրանք աշխատում են 20 տարի, 6 ամիս, թե՞ երեք տարի, կապ չունի: Ասեմ ավելին՝ եղել է դեպք, երբ ես նշանակում եմ կատարել, բայց նորից իմ նշանակած կադրին ազատել եմ աշխատանքից: Կադրային փոփոխությունները շարունակվելու են, քանի որ դա մշտական գործընթաց է և ավարտ չունի: Անընդհատ նոր իրավիճակներ, նոր քննություններ, նոր մարտահրավերներ և այդպես շարունակ: Մենք մեզ թարմացնում ենք»:

Հիշեցնենք, որ Հայաստան 24-ը իր` «ՊԵԿ ղեկավարն ազատվում է նախկին պետի կադրերից» հրապարակման մեջ անդրադարձել էր ՊԵԿ-ում կատարվող կադրային փոփոխություններին և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այստեղ ազատվում են այն աշխատակիցներից, ովքեր աշխատանքի էին ընդունվել Վարդան Հարությունյանի օրոք:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս