loader
Էջմիածինցիները կրկին ցույց են անում Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով. թարմացված

Էջմիածինցիները կրկին ցույց են անում Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով. թարմացված

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիաները կրկին վերսկսվել են: Ցուցարարները փորձեցին փակել Երևան-Էջմիածին մայրուղին, սակայն ոստիկանությունը նրանց հորդորեց չխոչընդոտել երթևեկության կազմակերպմանը:

«Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնության անդամ Ջիվան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենց ծրագրերում ոչինչ չի փոխվել, շարունակելու են պայքարել և պահանջել, որ Մանվել Գրիգորյանը կրկին հայտնվի ճաղերի հետևում:

Նշենք, որ երեկվանից Մանվել Գրիգորյանի դեմ ակցիաները վերսկսվել են: Բողոքի ակցիան մեկնարկել էր Էջմիածնում, որից հետո շարունակվել էր Վերաքննիչ դատարանի առաջ, որտեղ ընթանում էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ Դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: Դատական նիստը, սակայն հետաձգվել է՝ տեխնիկական խնդիրների պատճառով, ինչը բորբոքել է ցուցարարների կրքերը:

Նրանք շարունակել են բողոքի գործողությունները և երեկոյան փակել են Էջմիածին-Երևան մայրուղին: Հավելենք նաև, որ դատական նիստի ավարտից հետո ցուցարարների և Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի միջև միջադեպ է գրանցվել:

Նիստի ավարտից հետո դատարանի դիմաց հավաքված ցուցարարները, ընդառաջ գնալով Արսեն Մկրտչյանին, սկսել են նրան մեղադրել գումարի համար Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու մեջ: Ինչից հետո Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել ու հեղուկ են լցրել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում այս խնդրով:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փոխվել է ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման միջոց՝ դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով: Նրան ազատ արձակելու օրվանից բողոքի ակցիաներ են սկսվել: Իսկ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշամ դեմ:

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է այս տարվա հունիսին:

Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

_____________________________________________________________________________________________________

12:00

Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիա իրականացնողների ավտոերթը հասավ Էջմիածին քաղաքի հրապարակ։ Ակցիան այժմ Էջմիածնում է շարունակվում:

Նրանք հայտարարեցին, որ չեն պատրաստվում պայքարի ուղղուց ետ կանգնել՝ տեղեկացնելով, որ նախապես հայտարարել էին ճանապարհները փակելու մասին, մինչդեռ ոստիկանության հետ խոսելուց հետո եկել են համաձայնության ու ճանապարհները չեն փակվելու:

_______________________________________________________________

13:20

Մանվել Գրիգորյանի ազատության դեմ պայքարող ցուցարաների ու ոստիկանների միջև բախում սկսվեց։ Ցուցարաները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը, իսկ ոստիկանները ցանկանում են նրանց տեղափոխել ճանապարհի այդ հատվածից: 

Անուհետև բախում սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարները հորդորում են ոստիկաններին չհարվածել իրենց։ 

Ոստիկանություն-ցուցարարներ հրմշտոցի ժամանակ ցուցարարները ձեռքները վերև բարձրացրին՝ ի նշան համերաշխության։ 

____________________________________________________________________________

14:50

Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները շարունակում  են փակ պահել Երևան-Էջմիածին ճանապարհը։ Ակցիայի մասնակիցները կոչ արեցին, որ իրենց միանան ժողովրդի քվեն ստացած պատգամավորները: Կոչին արձագանքեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա հորդորեց ցուցարարներին բացել ճանապարհն ու պայքարի այլ ելքեր գտնել:

«Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնության անդամ Ջիվան Աբրահամյանն էլ արձագանքեց, որ ճանապարհը բացում են միայն շտապօգնության մեքենաների համար։

Նորընտիր պատգամավորը նրանց համոզեց գնալ հրապարակ ու մանրակրկիտ քննարկել հարցը, բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, անդրդվելի են, նրանք հրաժարվեցին բացել ճանապարհը: Կբացեն այն ժամանակ, երբ փակեն Մանվել Գրիգորյանին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս