loader
Պետաշխատողների ապահովագրության համար վճարվել է 49 միլիոնից ավելի գումար

Պետաշխատողների ապահովագրության համար վճարվել է 49 միլիոնից ավելի գումար

2017 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ի դեմս աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանի մի կողմից, և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Գուրգեն Հարությունյանի մյուս կողմից, կնքել են պայմանագիր, որի արժեքն է 49,881,259 ՀՀ դրամ (49 մլն 881 հազար 259): 

Այսպիսով՝ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գինը կազմում է 49 միլիոնից ավելի: 

«Հայաստան 24»-ը ավելի վաղ գրել էր մեկ այլ պայմանագրի մասին, որը կնքվել էր ՀՀ Առողջապահության նախարարության և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության միջև, որի արժեքը կազմում է 173,027,785 դրամ:

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս