loader
Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար Airbus A321-ը օդում վառելիքի պակասի խնդիր է ունեցել, հայտնում է rusarminfo.ru-ն՝ հղում անելով РЕН ТВ հեռուստաալիքին:

«Օդանավի հրամանատարը տվել է «Pan-Pan» ահազանգը, որը խորհրդանշում է վթարային իրավիճակի առաջացում, որի ժամանակ, սակայն, ինքնաթիռին ու դրա ուղևորների կյանքին ոչինչ չի սպառնում և անհապաղ օգնություն չի պահանջվում», - նշել է աղբյուրը:

Ուղևորատար ինքնաթիռին արտակարգ վայրէջքի հնարավորություն է տրամադրվել: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս