loader
Ակտիվիստները պահանջում են հանդիպում Տարոն Մարգարյանի հետ (տեսանյութ)

Ակտիվիստները պահանջում են հանդիպում Տարոն Մարգարյանի հետ (տեսանյութ)

Մյասնիկյանի արձանի հարակից այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստները մտել են քաղաքապետարանի շենք և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մոտ 3 տասնյակ ակտիվիստներ ներխուժեցին քաղաքապետարանի շենք և բարձրացան Տարոն Մարգարյանի աշխատասենյակ: 

Ակտիվիստներին դիմավորեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Այնուհետև քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ և ոստիկանները փակեցին դեպի քաղաքապետի աշխատասենյակ տանող մուտքը:

Ակտիվիստներին մոտեցավ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա նշեց, որ նման ձևով հարցեր չեն լուծում: Նա առաջարկեց վերադառնալ ճեպազրույցների դահլիճ, որտեղ հանդիպում կունենան քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի և համապատասխան մարդկանց հետ, ովքեր կպատասխանեն նրանց հարցերին:

Ակտիվիստներն իրենց հերթին պնդեցին, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ, քանի որ այդ ամենի պատասխանատուն Տարոն Մարգարյանն է: Դավիթ Օհանյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանում յուրաքանչյուր ոլորտ ունի իր պատասխանատուն:

«Հիմա բարձրանանք, դուք կհանդիպեք այդ ոլորտի պատասխանատուների հետ, եթե ձեր հարցերի պատասխանները չստանաք, դրանից հետո քննարկենք»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը՝ խոստանալով հրավիրել նաև Տարոն Մարգարյանին:

Ակտիվիստները մերժում են այլ առաջարկներ ու պնդում են, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանին:

Մինչ քաղաքապետարանի շենք մտնելը ակցիայի մասնակիցները պատռեցին այգու տարածքն առանձնացնող պաստառները: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս