loader
Երևանում թալանել են դատավորի օգնականի բնակարանը

Երևանում թալանել են դատավորի օգնականի բնակարանը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 8-ին Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Մովսես Խորենացու փողոցի բնակիչ՝ 29-ամյա Աշոտ Մարտիրոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև 18։30-ն ընկած ժամանակահատվածոմ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան դուռը, ապօրինի ներս մտել բնակարան և այնտեղից գողացել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։

Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանությունը պարզում է գումարի և գողոնի ընհդհանուր չափը, իսկ Ա. Մարտիրոսյանն աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավորներից մեկի օգնական։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս