loader
Ավետիք Իշխանյան․ Երեխաներին զերծ պահել քաղաքականությունից

Ավետիք Իշխանյան․ Երեխաներին զերծ պահել քաղաքականությունից

Հայաստանում ընթացող իրադարձություններին զուգահեռ, տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, նաև իրավապաշտպաններ կոչ են անում ընդդիմությանը անչափահասներին չներգրավել քաղաքական, հանրահավաքային գործընթացներում: Իհարկե, քննարկելու հարց է: Սակայն հարց է առաջանում, վերոնշյալ գործիչները ինչո՞ւ մինչ այժմ ձայն չեն հանել հանրակրթական դպրոցներում ՀՀ նախագահի և կաթողիկոսի նկարների պարտադիր լինելու մասին, երբ երեխան մտնում է դպրոց այդ պաշտոնյաների աչալուրջ հայացքների ներքո:

Ինչո՞ւ ձայն չեն հանել նույն դպրոցների տնօրենների և ուսուցիչների համատարած հանրապետականացման դեմ, երբ դպրոցների հանրապետական անձնակազմը ոչ միայն երեխաների ծնողներին ցուցակագրում և ստիպում է քվեարկել հօգուտ իրենց հարազատ կուսակցության, այլև նույն երեխաներին քշում է նախընտրական հանդիպումների:

Ինչո՞ւ ձայն չեն հանում, դպրոցներում Երկրապահ-հանրապետական կոչված հրոսակախմբի, այսպես կոչված Պատանի երկրապահ ակումբների ստեղծման պարտադրանքի դեմ, ուր որպես ապագա քաղաքացու կերպար ներկայացվում է գեներալ-հանրապետական Մանվել Գրիգորյանը: Ինչո՞ւ ձայն չեն հանում մանկապարտեզից սկսած երեխաների կղերական դաստիարակության, առանց նրանց կամքի մկրտության, չոքած աղոթքի, հակահիգիենիկ խաչհամբույրների դեմ:

…Եվ վերջապես, սույն գործիչներից շատերը հիացմունքով են խոսում 88-ի ղարաբաղյան շարժման ժամանակ դպրոցականների ակտիվ մասնակցության մասին՝ հանրահավաքներով, դասադուլներով …

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

armhels.com

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս