loader
Ես անձամբ նորմալ չեմ համարում, երկրի պաշտպանության նախարարն այլ երկրի քաղաքացի է լինում. Դավիթ Տոնոյան

Ես անձամբ նորմալ չեմ համարում, երկրի պաշտպանության նախարարն այլ երկրի քաղաքացի է լինում. Դավիթ Տոնոյան

Ես՝ որպես պաշտպանության նախարար, նորմալ չեմ համարում, որ երկրի պաշտպանության նախարարն այլ երկրի քաղաքացի է լինում: Այս մասին այսօր ԱԱԾ Սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ 

«Երկրորդ քաղաքացիություն ունենալը օրենսդրությամբ սահմանափակված չէ: Դուք ինձ տանում եք բարոյական դաշտ, ես ունեմ իմ, այսպես ասած, վարքի կանոնները, որոնք ես չէի ուզենա մեկնաբանել: Ես անձամբ նորմալ չեմ համարում, բայց օրենքով կարող է լինել»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքացիություն խնդրելու մասին հարցին, Տոնոյանն ասաց, որ ինքը հստակ տեղեկություն չունի, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ-ից ապաստան է խնդրել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս