loader
Ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ. Հունան Պողոսյան

Ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ. Հունան Պողոսյան

Ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին ոստիկնապետի տեղակալ Հունան Պողոսյանը: Կառավարության այսօրվա նիստին որոշում կկայացվի նրան Սյունիքի մարզպետ նշանակելու մասին: Նա շեշտեց` ամեն ինչ անելու է, որ նոր Հայաստանի համար լավ լինի:

«Առաջնային խնդիրներ կան, պլաններ կան, բոլորն իրագործելու ենք: Փոխվստահության մթնոլորտ պետք է ստեղծվի, որ ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրավիճակի տերը»,- ասաց նա:

Հարցին, թե ծառայել է հին ռեժիմին, ինչպե՞ս է հիմա կարողանալու աշխատել նոր իշխանությունների հետ, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Շատ նորմալ, շատ հասարակ եմ պատկերացնում: Ստրկամիտ մարդիկ են այդպես պատկերացնում: Ես նոր Հայաստանի կողմնակիցն եմ, ամեն ինչ անելու եմ, որ նոր Հայաստանի համար լավ լինի: Ես իմ հրաժարականի դիմումում բոլոր մտքերը բարձրաձայնել եմ: Ես, ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել»,- նշեց նա:

Հունան Պողոսյանն ասաց, որ հրաժարականից հետո կառավարությունից ինչ-որ սպասումներ ուներ: Նա չմեկնաբանեց, թե ինչո՞վ է պայմանավորված իրեն Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը:

«Ես ոստիկանությունում այդ պաշտոնում 8 տարի պաշտոնավարել եմ: Ինձ կարճ դադար պետք էր, և եղավ, ինչից հետո ես  սիրով ընդունել եմ այս առաջարկը»,- եզրափակեց Պողոսյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս