loader
ԵՏՄ-ն դեղարտադրողների համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծել

ԵՏՄ-ն դեղարտադրողների համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծել

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը տեղական դեղարտադրողների վրա ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել, այլև հակառակը՝ նրանց համար լրացուցիչ խնդիրներ և խոչընդոտներ է առաջացրել», -  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆՄ) տնօրեն Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ամենալուրջ խնդիրներից մեկը Ռուսաստանի պահանջն է՝ 2020 թվականին իրենց մոտ անցկացնել Ռուսաստան ներմուծվող դեղերի բոլոր կլինիկական հետազոտությունները: 

Սամվել Զաքարյանը նշեց, որ հայկական կողմը ցանկանում է այդ կլինիկական հետազոտությունները, եթե դրա անհրաժեշտությունը լինի, Հայաստանում անցկացվեն, իսկ Ռուսաստանը ցանկանում է, որ դա ռուսական ընկերությունները կատարեն: Սա բարդ է և ամենագլխավորը՝ անչափ թանկարժեք ու տեղական արտադրողներին ոչ ձեռնտու:

«Այսօր հայ դեղարտադրողները բախվում են մեկ այլ խնդրի էլ՝ իրենց արտադրության անմրցունակությանը: Հայաստանում դեղերն արտադրվում են ըստ եվրոպական GMP ստանդարտների, որոնք ԵՏՄ մյուս երկրներում չեն գործում: GMP ստանդարտները պահանջում են արտադրության մեջ հատուկ հումքի օգտագործում, որը նույնպես պետք է համապատասխանի բոլոր ստանդարտներին, արտադրության գործընթացի նկատմամբ էլ են որոշակի պահանջներ ներկայացվում: Ըստ GMP ստանդարտների արտադրությունն արդեն դեղերի ինքնարժեքը բարձրացնում է, իսկ 20 տոկոս ԱԱՀ-ով միանգամայն անմրցունակ է դառնում՝ բարձր գնի պատճառով», - նշեց Զաքարյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս